Հայոց ցեղասպանության ճանաչման հարցը ՀՀ արտաքին քաղաքականության առաջնահերթություն չէ․ Արարատ Միրզոյան
Նմանատիպ
Հայոց ցեղասպանության ճանաչման հարցը Հայաստանի արտաքին քաղաքականության օրակարգում առաջնահերթություն չէ։ Այս մասին ԱԺ-ում 2025 թվականի բյուջեի քննարկման ժամանակ հայտարարեց ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը։
«Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման հարցը Հայաստանի արտաքին քաղաքական օրակարգում առաջնահերթություն չէ»,- նշեց նա, հավելելով, որ պատմության ողբերգական էջերը պետք է ուսումնասիրեն պատմաբանները։
Ինչ վերաբերում է Բաքվում կայանալից COP-29 գագաթնաժողովին Հայաստանի մասնակցությանը, ՀՀ ԱԳ նախարարը նշեց, որ այդ հարցը դեռևս հաստատված չէ։
«Հրավերը ստացել ենք, որևէ պաշտոնական արձագանք ու վերաբերմունք այս հարցում չենք դրսևորել»,- ասաց նա, միաժամանակ չբացառելով Հայաստանի մասնակցությունը գագաթնաժողովին։
Խոսելով գերիների խնդիրը COP-29-ում բարձրացնելու մասին՝ Միրզոյանն ասաց, որ գերիների ու այլ պահվող անձանց անհապաղ ազատ արձակման հարցը Հայաստանի մշտական քննարկման ու թիվ մեկ առաջանհերթություններից մեկն է։
Հետևեք մեզ նաև Telegram-ում