Ո՞վ է Եվրոպայում ռուսական ապրանքների գլխավոր գնորդը
Նմանատիպ
ԵՄ երկրների թվում առաջին անգամ Սլովակիան ռուսական ապրանքների գնման հարցում դարձել է առաջատարը։ Այս մասին գրում է gazeta.ru-ն։
Օգոստոս ամսվա տվյալներով Սլովակիան Եվրամիությունում դարձել է ռուսական ապրանքների գլխավոր գնորդը։ Եվրոստատի տվյալներով երկիրն առաջին անգամ հայտնվել է առաջին հորիզոնականում։
Սլովակիան ամռան վերջին Ռուսաստանից ապրանքների գնումներն ավելացրել է 2,1 անգամ։ Ներմուծման ծավալն արդյունքում հասել է 320,9 մլն եվրոյի։
Երկրորդ տեղում Իտալիան է՝ 319,2 մլն եվրոյով, օգոստոսին ռուսական ապրանքների ներմուծման ցուցանիշով։ Այնուհետև Հունգարիան է, որը եզրափակում է թոփ 3-ը։ Հունգարիան ՌԴ-ից ներմուծել է 300,3 մլն եվրոյի արտադրանք։
Բայց և այնպես, ԵՄ-ում Ռուսսաստանի հիմնական առևտրային գործընկերը մնում է Գերմանիան։ Ապրանքաշրջանառությունն օգոստոսին երկրների միջև կազմել է 696,3 մլն եվրո (-17%)։ Գերմանիային հաջորդում են Իտալիան՝ 611 մլն եվրոյով (-26%) և Նիդեռլանդները՝ 412 մլն եվրոյով (-110%)։
Սլովակիան օգոստոսի արդյունքներով 6-րդ հորիզոնականում է Եվրոպայում ՌԴ-ի առանցքային առևտրային գործընկերների ցանկում, նախկինում 13-րդ հորիզոնականում էր:
Չնայած այս տվյալներին՝ գրեթե 1 մլրդ եվրոյով Ռուսաստանի Եվրոպայի հետ ապրանքաշրջանառության ընդհանուր ծավալն օգոստոսին կրճատվել է։
Հետևեք մեզ նաև Telegram-ում