Նոր մանրամասներ՝ Մբապեի բռնաբարության մեղադրանքից

Նոր մանրամասներ՝ Մբապեի բռնաբարության մեղադրանքից

Մադրիդի «Ռեալի» ֆրանսիացի հարձակվող Կիլիան Մբապեի գործով, որին կասկածում են բռնաբարության մեջ, նոր մանրամասներ են ի հայտ եկել: Այս մասին հայտնում է RMC Sport-ը։

Աղբյուրի տեղեկություններով՝ երեկույթի մասնակիցներից մեկը, որը ներկայացել է Մայա անունով, պատմել է տեղի ունեցածի իր վարկածը: Նա հայտարարել է, որ ֆուտբոլիստը հանգիստ, համեստ և դաստիարակված մարդու տպավորություն է թողել: Ականատեսն ընդգծել է, որ Մբապեի շրջապատը մշտապես հետևել է նրան:

Հոկտեմբերի 15-ին հայտնի է դարձել, որ Մբապեին կասկածում են Ստոկհոլմի Բանկ հյուրանոցում բռնաբարության մեջ: Նշվում էր, որ որպես ապացույցներ դեպքի վայրից առգրավվել են հագուստի տարրեր ։

Մինև այդ, Հոկտեմբերի 10-ին, Մբապեին նկատել են Ստոկհոլմի գիշերային ակումբում։ Այդ ժամանակ Ֆրանսիայի հավաքականը Ազգերի լիգայում խաղում էր Իսրայելի դեմ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում