Այսօրվանից տրանսպորտի ուղեվարձը կվճարվի 100 դրամանոցի կամ QR կոդի միջոցով
01/11/2024 12:16
Նմանատիպ
Այսօրվանից՝ նոյեմբերի 1-ից, Երևանի հանրային տրանսպորտի ուղեւորավարձի վճարումը պարտադիր պետք է կատարել 100 դրամանոց մետաղադրամի կամ ավտոբուսներում տեղադրված վճարային համակարգով QR կոդի միջոցով։
Ավելի վաղ կայացված որոշման համաձայն՝ ավտոբուսների վարորդներն ուղևորներից առձեռն գումար չեն վերցնելու և մանր չեն վերադարձնելու։
Ինչպես Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանն է հայտարարել՝ «նպատակը 2025 թվականից միասնական տոմսային համակարգին սահուն անցնելն է, որի ժամանակ հնարավորություն կընձեռվի վճարել ամենատարբեր եղանակներով»։
Հիշեցնենք, որ Երևանի հանրային տրանսպորտի տոմսային համակարգը ամբողջությամբ կներդրվի 2025 թվականի հունվարի 1-ից։
Հետևեք մեզ նաև Telegram-ում