MMS Capital-ը ներկայացրել է Հունաստանում անշարժ գույք ձեռք բերելու իր առաջարկները
Նմանատիպ
Հոկտեմբերի 25-ից 27-ը Մերիդիան ցուցահանդեսների կենտրոնում կայացած TOON EXPO 2024-ին, որին մասնակցում էին կառուցապատման և շինարարության ոլորտում գործող ավելի քան 100 խոշոր կազմակերպություն, ներկա էր նաև Հունաստանում անշարժ գույք առաջարակող MMS Capital-ը։
Ընկերությունը հայ գնորդներին է առաջարկում բնակարաններ, տներ, կոմերցիոն գույք Հունաստանում, ինչպես նաև Golden Visa ստանալու հնարավորություն։
TOON EXPO-ին մասնակցելու նպատակով Հայաստան են ժամանել MMS Capital ընկերության հույն գործընկերները՝ Հունաստանում քաղաքաշինական ծրագրեր իրականացնող խոշոր ընկերությունների ներկայացուցիչներ։ Հայաստան ժամանած գործարարները նշում են, որ Հունաստանի անշարժ գույքի շուկայում մեծ է հայ գնորդների թիվը։ Վերջիններիս Հունաստան է ձգում մի քանի կարևոր գործոն։ Նախ այն, որ Հունաստանը բարեկամ երկիր է և չի խոչընդոտում հայերի բիզնես գործունեությանն իր տարածքում։ Անշարժ գույքի ոլորտում ներդրումները մեծ հեռանկար ունեն Հունաստանում, ինչը շատ կարևոր է հատկապես բիզնեսի նպատակով գույք ձեռք բերող գնորդների համար։ Եվ դե իհարկե Golden Visa ծրագիրը, որը հնարավորություն է տալիս ներդրողին իր և ընտանիքի բոլոր անդամների համար կեցության իրավունք ստանալ Եվրոպայում։
Մանրամասները՝ տեսանյութում.
Հետևեք մեզ նաև Telegram-ում