Վրաստանի նախագահը ձգտում է պետական հեղաշրջման․ Մեդվեդև

Վրաստանի նախագահը ձգտում է պետական հեղաշրջման․ Մեդվեդև

ՌԴ Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը RT-ին տված հարցազրույցում պետական հեղաշրջման ակնհայտ կոչ և սադրանք է անվանել Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի այն հայտարարությունը, որով հրաժարվել է ճանաչել Հանրապետությունում խորհրդարանական ընտրությունների արդյունքները:

«Ակնհայտ է, որ այս սադրանքը բխում է իրադարձությունների ողջ ընթացքից։ Եթե գործող նախագահը, թեկուզ շատ փոքր լիազորություններով, հանդես է գալիս գնահատականներով և ժողովրդին ձգում դեպի հրապարակ, Մայդան՝ ընտրությունները անվանելով ռուսամետ, ապա դա ակնհայտ կոչ է, սադրանք պետական հեղաշրջում իրականացնելու նպատակով»,- ասել Է Մեդվեդեւը։

Հետևեք մեզ նաև Telegram-ում