Պաղեստինը համաձայն չէ Իսրայելի հետ ժամանակավոր հրադադարին
02/11/2024 20:31
Նմանատիպ
Պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժումը չի կարծում, որ միջնորդների հնչեցրած առաջարկները Իսրայելի հետ ժամանակավոր հրադադարի և գերիների մասնակի փոխանակման վերաբերյալ բխում են պաղեստինցիների շահերից։ Այս մասին «ՌԻԱ Նովոստի»-ին հայտնել Է սեփական աղբյուրը, որը ՀԱՄԱՍ-ի ղեկավար կազմից է։
«Շարժման պատվիրակությունը վերջին օրերի ընթացքում եգիպտացի և քաթարցի միջնորդներից լսել է սահմանափակ օրերով ժամանակավոր հրադադարի, մարդասիրական օգնության բեռնատարների քանակի ավելացման և այդ ժամկետում գերիների մասնակի փոխանակման վերաբերյալ գաղափարներ, սակայն այդ առաջարկները չեն ներառում ոչ ագրեսիայի ամբողջական դադարեցում, ոչ օկուպացիոն ուժերի հեռացում, ոչ էլ փախստականների վերադարձ»,-ասել է աղբյուրը։
Հետևեք մեզ նաև Telegram-ում