Ryanair-ի շահույթը կտրուկ նվազել է

Ryanair-ի շահույթը կտրուկ նվազել է

Ryanair-ի շահույթը կտրուկ նվազել է սակագների իջեցման ֆոնին և Boeing ընկերության ինքնաթիռների ուշացումներից։ Խնդիրը Boeing 737 ինքնաթիռների մատակարարման հետ կապված պատճառներն են, որի արդյունքում ավիաընկերությունը հայտնվել է ծանր վիճակում և մեծ ծախսեր կրել: Այս մասին հայտնում է Ryanair-ի գործադիր տնօրեն Մայքլ Օ’Լիրին։

Գործադիր տնօրենի խոսքով՝ Ryanair-ի շահույթը նվազել է գրեթե մեկ հինգերորդով, ինչի համար մեղադրում է Boeing-ին։ Պիկ սեզոնի ցածր ուղեվարձը հանգեցրել է ծախսերի աճի։

Ryanair-ը ամառային ուղեվարձերը նվազեցրել էր միջինը 7%-ով, և այս տարվա ապրիլից սեպտեմբեր ընկած ժամանակահատվածում տեղափոխել 9%-ով ավելի շատ ուղևոր, քան նախկինում:

Այնուամենայնիվ, գործադիր տնօրեն Մայքլ Օ’Լիրին ասում է, որ նոր Boeing 737 ինքնաթիռների մատակարարման ուշացումների պատճառով ավիաընկերությունը «գերազանցել է ժամանակացույցը, ավելացրել անձնակազմի թիվը և ծախսերը»:
Ավիաընկերությունը հայտնել Է 1,8 միլիարդ եվրո շահույթի մասին, ինչը 18%- ով պակաս է նախորդ տարվա ապրիլից սեպտեմբեր ընկած նույն ժամանակահատվածի համեմատ:

Ըստ Ryanair-ի՝ ձմռան ընթացքում ուղեվարձերը, ամենայն հավանականությամբ, կվերադառնան նախկին մակարդակին:

Հետևեք մեզ նաև Telegram-ում