Չինաստանը հայց է ներկայացրել ԱՀԿ՝ ընդդեմ չինական էլեկտրամոբիլների ԵՄ սակագների

Չինաստանը հայց է ներկայացրել ԱՀԿ՝ ընդդեմ չինական էլեկտրամոբիլների ԵՄ սակագների

Չինաստանը հայց է ներկայացրել Առևտրի համաշխարհային կազմակերպություն (ԱՀԿ) ընդդեմ չինական էլեկտրամոբիլների համար մաքսատուրքեր սահմանելու Եվրամիության վերջնական որոշման: Այս մասին հայտնել Է ՉԺՀ-ի կոմերցիայի նախարարությունը, փոխանցում է ՏԱՍՍ-ը։

Գերատեսչությունն ափսոսանք է հայտնել, որ Եվրամիությունը բարձր մաքսատուրքեր է սահմանել չինական էլեկտրամոբիլների համար։ «Եվրամիության գործողությունները զուրկ են իրավական հիմքից, նրանք խախտում են Առևտրի համաշխարհային կազմակերպության կանոնները։ Չինաստանը վճռականորեն դեմ է դրան»,- ասվում է նախարարության կայքում տեղադրված հայտարարության մեջ:

Չինաստանի կոմերցիայի նախարարությունը պարզաբանում է, որ հայց է ներկայացվել սուբսիդիաների դեմ պայքարի ԵՄ վերջնական ոորշումների դեմ՝ պաշտպանելու համար էլեկտրամոբիլների արդյունաբերության զարգացման շահերը և կանաչ տրանսֆորմացիայի ոլորտում գլոբալ համագործակցությունը:

Չինական էլեկտրամոբիլների դեմ ժամանակավոր մաքսատուրքերը Եվրահանձնաժողովը սահմանել էր հուլիսի 4-ին, դրանց գործողությունը երկարաձգվել էր օգոստոսին:

Հետևեք մեզ նաև Telegram-ում