Եվրոպան նստած է անկյունի աթոռին, իսկ ԱՄՆ-ն ու Ռուսաստանը՝ գահին․ Հունգարիայի վարչապետ
Նմանատիպ
ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփի հաղթանակի դեպքում Եվրոպան միայնակ չի կարողանա իր ուսերին կրել Ուկրաինայի հակամարտությունը և ստիպված կլինի ձգտել խաղաղության։ Այս մասին հայտարարել է Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը:
Նրա խոսքով՝ նոյեմբերի 7-ին Բուդապեշտում տեղի ունենալիք եվրոպական քաղաքական ընկերակցության գագաթնաժողովում անհրաժեշտ է փոխել այն իրավիճակը, որում հայտնվել Է Եվրոպան, քանի որ այժմ «նրա տեղը անկյունում է, նա նստած է աթոռակին, իսկ պարոնայք՝ Ռուսաստանն ու ԱՄՆ-ն բազմած են գահին»։
«Մենք պետք է գիտակցենք, որ եթե ԱՄՆ-ում ընտրվի խաղաղության կողմնակից նախագահ, որին ես ոչ միայն հավատում եմ, այլեւ պարզ տեսնում եմ թվերից, ապա Եվրոպան չի կարող ռազմատենչ մնալ։ Եվրոպան միայնակ չի կարող տանել այդ պատերազմի բեռը, որտեղ, իմ կարծիքով, անպատասխանատու կերպով մտել է, ավելի ճիշտ՝ ուր նրան ներքաշել են եվրոհիմնարկների ղեկավարները», – ասել է Օրբանը։
Հետևեք մեզ նաև Telegram-ում