Հոկտեմբերին Ford-ի վաճառքներն աճել են մոտ 15% – ով
05/11/2024 13:22
Նմանատիպ
Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ այս տարվա հոկտեմբերին Ford-ի ավտոմեքենաների վաճառքն ԱՄՆ-ում աճել է մոտ 15%-ով, ինչի արդյունքում բարձրացել է F շարքի բեռնատարների և հիբրիդային մոդելների պահանջարկը: Այս մասին հայտնել է Ford Motor ընկերությունը։
Բեռնատարների վաճառքը, ներառյալ հայտնի F-150 մոդելը, աճել է 29,2%-ով և կազմել 100,847 միավոր:
Ford-ի բոլոր տեսակի փոխադրամիջոցների ընդհանուր վաճառքը մեկ ամսվա ընթացքում աճել է մինչև 172,756-ի իսկ նախորդ տարի նույն ժամանակահատվածում եղել է 149,938 միավոր:
Հետևեք մեզ նաև Telegram-ում