Հասարակության քանի՞ տոկոսն է գոհ Փաշինյանի աշխատանքից․ GALLUP

Հասարակության քանի՞ տոկոսն է գոհ Փաշինյանի աշխատանքից․  GALLUP

Փաշինյանի աշխատանքը մայիսին դրական է գնահատել 9.1%-ը, բացասական` 58%-ը։ Այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է «GALLUP International Association»-ի Հայաստանում լիիրավ անդամ Էմ Փի ՋԻ ՍՊԸ տնօրեն Արամ Նավասարդյանը։ 

Ըստ Նավասարդյանի՝ մայիսին ընդդիմադիր շարժումը գտնվում էր իր պիկում, ինչով էլ մասամբ պայմանավորված է Փաշինյանի վարկանիշի կտրուկ անկումը։

«Սակայն եթե նայենք երեք շրջափուլերը, կտեսնենք, որ բացասական պատասխանները միշտ էլ գերազանցում են դրական պատասխաններին։ Ընթացիկ շրջափուլում էլ մոտ 57 %-ը դժգոհ է Փաշինյանի աշխատանքից, գոհ է միայն 14,1 %-ը»,- ասել է նա։

Ինչ վերաբերում է խաղաղությանը, ապա Նավասարդյանի փոխանցմամբ՝ մեր քաղաքացիների գրեթե կեսը չի հավատում, որ խաղաղության պայմանագրի կնքումը մինչև տարեվերջ հնարավոր է։

«Հնարավո՞ր եք համարում արդյոք «Խաղաղության պայմանագրի» կնքումը մինչև տարեվերջ» հարցմանը մասնակից քաղաքացիների միայն 8,3 տոկոսն են ասել՝ «միանշանակ այո»։ «Ավելի շուտ այո» 17,5 տոկոսն է պատասխանել, «ավելի շուտ ոչ»՝ 23,4 տոկոսը, «միանշանակ ոչ»՝ 41,2 տոկոսը։

Հարցմանը դժվարացել է պատասխանել 9,6 տոկոսը։

Հետևեք մեզ նաև Telegram-ում