Թրամփը հաղթում է վճռական նշանակություն ունեցող յոթ նահանգներից վեցում

Թրամփը հաղթում է վճռական նշանակություն ունեցող յոթ նահանգներից վեցում

ԱՄՆ-ոմ անցկացվող նախագահական ընտրություններում Դոնալդ Թրամփը՝ Փենսիլվանիա տատանվող նահանգում նախնական արդյունքներով հավաքում է 51.1 տոկոս։ Այս մասին հայտնում է Associated Press գործակալությունը։ Հանրապետականների թեկնածուն հաղթում նաև յոթ տատանվող նահանգներից ևս հինգում։

Նրա մրցակից Քամալա Հարիսը Փենսիլվանիայում ստանում է ընտրողների ձայների 48 տոկոսը, հաղորդում է հանձնաժողովի կայքը։ AP-ի տվյալներով՝ նահանգում հաշվարկված է քվեաթերթիկների 62 տոկոսը։

Փենսիլվանիան ընդգրկված է այսպես կոչված տատանվող նահանգների ցանկում, որտեղ բնակիչները ակնհայտ նախապատվություն չեն տալիս որևէ կուսակցության։ Նման նահանգների ցանկը փոփոխվում է ընտրությունից ընտրություն։ Փենսիլվանիան հաղթողին կտա 19 ընտրիչի ձայն՝ ավելին, քան որևէ այլ տատանվող նահանգում։ 2016 թվականին Թրամփը կարողացավ հաղթել Փենսիլվանիայում, բայց 2020-ին չկարողացավ պահպանել այդ հաջողությունը։

Ընդհանուր առմամբ, Հանրապետական թեկնածուն այժմ առաջատար է յոթ տատանվող նահանգներից վեցում։ Բացի Փենսիլվանիայից, նա առաջատար է Արիզոնայում, Վիսկոնսինում, Ջորջիայում, Միչիգանում և Հյուսիսային Կարոլինայում։ Նևադայում ձայների հաշվարկը դեռ չի սկսվել։

Fox News-ի կանխատեսման համաձայն՝ Թրամփն այս պահին ունի 216 ընտրիչի ձայն, իսկ Հարիսը, ով հաղթել է առանցքային նշանակություն ունեցող Կալիֆորնիայում, ունի 193 ընտրիչի ձայն։

ԱՄՆ-ում ընթանում են նախագահական ընտրությունները։ Դեմոկրատական կուսակցությունը ներկայացնում է փոխնախագահ Քամալա Հարիսը, իսկ Հանրապետական կուսակցությունը՝ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը։ Վճռորոշ կլինի տատանվող նահանգներում քվեարկության արդյունքը, որտեղ ոչ մի կուսակցություն չունի հստակ գերակայություն։

Հետևեք մեզ նաև Telegram-ում