Apple-ին սպառնում է տուգանք ԵՄ-ի՝ թվային շուկաների մասին օրենքի համաձայն
Նմանատիպ
Եվրամիության հակամենաշնորհային կարգավորիչները նախատեսում են տուգանել Apple-ին։ Կարգավորիչները հունիսին iPhone արտադրողին մեղադրել են տեխնոլոգիական կանոնները խախտելու մեջ։ Թվային շուկաների մասին օրենքի համաձայն Apple-ի դեմ մեղադրանքն առաջինն էր Եվրահանձնաժողովի կողմից։ Ըստ աղբուրների՝ տուգանքի ժամկետը նախանշված է այս ամիս, բայց այն դեռ կարող է փոխվել։ Իրավիճակը հայտնվել է միջազգային լրատվամիջոցների ուշադրության կենտրոնում։
Տուգանքը կավելանա Apple-ի՝ աճող հակամենաշնորհային խնդիրներին, քանի որ ԵՄ կարգավորիչները փոքր ընկերությունների համար փորձում են հավասարեցնել մրցակցային դաշտը:
Apple-ին հետաքննություն է սպասվում նաև հավելվածների մշակողների վրա դրված նոր վճարների վերաբերյալ: Թվային շուկաների խախտումները կարող են հանգեցնել ընկերության համաշխարհային տարեկան շրջանառության 10%-ի չափով տուգանքի:
Թվային շուկաների մասին օրենքը (DMA), որն ուժի մեջ է մտել այս տարվա սկզբին, պահանջում է Apple-ին թույլատրել օգտատերերին տեղադրել իրենց ընտրած վեբ բրաուզերը iPad-ներում, թույլատրել այլընտրանքային հավելվածներն իր օպերացիոն համակարգում, թույլատրել ականջակալներն և խելացի գրիչներն մուտք ունենան iPad-ում:
Սրա մասին Apple-ը հրաժարվել է մեկնաբանել: