Նազիկ Ավդալյանը տոնում է ծննդյան 28-ամյակը
31/10/2014 11:13
Նմանատիպ
2009 թվականին Հարավային Կորեայի Գոյան քաղաքում տեղի ունեցած աշխարհի առաջնությունում ընդհանուր 266 կգ բարձրացնելու արդյունքում չեմպիոնի տիտղոսը նվաճած Նազիկ Ավդալյանն այսօր տոնում է ծննդյան 28-ամյակը:
«Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 2-րդ աստիճանի մեդալով պարգևատրված, սպորտում բազում հաջողությունների հասած մարզուհին 2011-ի ավտովթարից հետո այլևս չի մասնակցել առաջնությունների:
Թեև 5 տարի է անցել չեմպիոնությունից, սակայն երկրպագուները լիահույս են, որ Նազիկը նորից է հաղթելու:
Հետևեք մեզ նաև Telegram-ում