Բուֆֆոն. ՉԼ-ում հաղթելու համար «Յուվենտուսում» անցկացրած 500 խաղից 200-ը կտայի
31/10/2014 11:47
Նմանատիպ
«Յուվենտուսի» դարպասապահ Ջանլուիջի Բուֆֆոնը խոսել է ընթացիկ մրցաշրջանում Չեմպիոնների լիգայի և Ա սերիայի շրջանակներում իրենց թիմի նպատակների մասին:
-ՉԼ-ում «Յուվենտուսի» նպատակն ամենաքիչը պետք է 1/4 եզրափակիչը լինի, իսկ Իտալիայի առաջնությունում նորից պետք է չեմպիոնության ձգտենք: Կարծում եմ, որ ՉԼ-ում ամբողջ հարցն ինքնավստահության մեջ է:
Մենք կողմնակի ազդեցություն ենք զգում: Իտալիայի առաջնության խաղերի պես ինքնավսահ չենք: ՉԼ-ում հաղթելու համար «Յուվենտուսի» հագուստով անցկացրած իմ 500 խաղերից 200-ը կտայի,-ասել է Բուֆֆոնը:
Հետևեք մեզ նաև Telegram-ում