Համահայկական աղոթք՝ Բաքվում ապօրինաբար պահվող մեր հայրենակիցների համար
07/11/2024 17:18
Նմանատիպ
Նոյեմբերի 10-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց Կաթողիկոսի տնօրինությամբ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, Հայաստանի և սփյուռքի թեմերի բոլոր եկեղեցիներում հընթացս Սուրբ Պատարագի կկատարվի համահայկական աղոթք՝ արցախահայերի իրավունքների պաշտպանության, մասնավորապես Ադրբեջանի կողմից առևանգված, գերեվարված և Բաքվում շինծու մեղադրանքներով ապօրինաբար պահվող զինծառայողների, քաղաքացիական անձանց և Արցախի Հանրապետության ռազմաքաղաքական ղեկավարության ներկայացուցիչների համար։
Ամենայն Հայոց Հայրապետի կոչին ընդառաջ՝ Եկեղեցիների համաշխարհային խորհուրդը (ԵՀԽ) և Եվրոպայի Եկեղեցիների Կոնֆերանսը (ԵԵԿ) հորդորել են իրենց անդամ եկեղեցիներին ու բոլոր բարի կամքի տեր մարդկանց նոյեմբերի 10-ին միանալու Հայաստանին և արցախահայությանը նվիրված աղոթքի օրվան։
Հետևեք մեզ նաև Telegram-ում