Սննդամթերքի համաշխարհային գներն աճել են՝ հասնելով առավելագույնին
08/11/2024 18:47
Նմանատիպ
Վերջին18 ամիսներին հոկտեմբերի տվյալններով աշխարհում պարենային ապրանքների գները հասել են առավելագույն մակարդակին։ Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով ՄԱԿ-ի Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության գների ինդեքսին:
Պարենային ապրանքների գների ինդեքսը հոկտեմբերին կազմել է միջինը 127,4 կետ։ Այս ցուցանիշը սեպտեմբերի համեմատ աճել է 2%-ով, իսկ տարեկան կտրվածքով՝ 5,5%-ով։
«Ցանկացած ցնցում, լինի եղանակային պայմաններ, առևտրային քաղաքականության փոփոխություն կամ այլ գործոններ, կարող է սրել իրավիճակը։ Այն կարող է զգալի հետևանքներ ունենալ գների մակարդակի և պարենի մատչելիության վրա»,-այս մասին նախազգուշացրել է ՄԱԿ-ի Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության տնտեսագետ Մոնիկա Թոտովան։
Հետևեք մեզ նաև Telegram-ում