Ռուսաստանը, Ուկրաինան և ԵՄ-ն գազային եռակողմ պայմանագիր ստորագրեցին
Նմանատիպ
Ռուսաստանը, Ուկրաինան և Եվրահանձնաժողովը հոկտեմբերի լույս 31-ի գիշերը Բրյուսելում ստորագրել են գազի ձմեռային պլանին վերաբերող բոլոր անհրաժեշտ փաստաթղթերը:
Համաձայնագիրն ստորագրել են ՌԴ-ի և Ուկրաինայի էներգետիկայի նախարարներ Ալեքսանդր Նովակը և Յուրի Պրոդանը, ինչպես նաև Եվրահանձնաժողովի փոխնախագահ, էներգետիկայի պատասխանատու Գյունտեր Էթինգերը: Բացի այդ, «Գազպրոմ»-ը և «Նավթոգազ Ուկրաինի»-ն ստորագրել են պարտավորագրի լրացումը՝ ամրագրելով մինչև մարտի վերջն ընկած ժամանակաշրջանում ռուսական գազի մատակարարման պայմանները: Փաստաթուղթն ստորագրել են «Գազպրոմ»-ի ղեկավար Ալեքսեյ Միլլերը և «Նավթոգազ»-ի ղեկավար Անդրեյ Կոբոլևը:
«Կողմերը պարտավորվում են ամբողջությամբ հետևել ձեռք բերված համաձայնության պայմաններին: Ոչ-ոք գազի մատակարարման խափանումներից չի շահի: Հարկ է հարգել կողմերի տեսակետերը»,-այս մասին հայտարարել է Եվրահանձնաժողովի ղեկավար Ժոզե Մանուել Բարոզոն: Նա նաև հույս է հայտնել, որ համաձայանգրի կնքումը դրական ազդեցություն կունենա Ռուսաստանի և Ուկրաինայի հարաբերությւոնների վրա:
Համաձայն պայմանագրի պայմանների, ձմռան ընթացքում Ռուսաստանը Ուկրաինա գազ կմատակարարի 1000 խորանարդ մետրը 100 դոլար զեղչով, քանի որ Ուկրաիանան էլ կիջեցնի Եվրոպա գազ մատակարարվող տարանցման հարկի չափը:
Ինչպես հայտարարել է Եվրահանձաժողովի էներգետիկայի հարցերով հանձնակատարի տեղակալ Գյունտեր Էտտինգերը, այս կերպ Ուկրաինան կարող է վճարել 4 միլիարդ խորանարդ մետր ռուսական գազ, որն էլ կօգնի հասնել դեպի ԵՄ-ի երկրներ անխափան գազամատակարարման:
Ուկրաինա գազի մատակարարման հիմքային գինը 1000 խորանարդ մետրի դիմաց 485 դոլար է: Գազային փաթեթը նախատեսում է 2014թ-ի նոյեմբերին մինչ 2015թ-ի մարտը գազ մատակարարել 1000 խորանարդ մետրի դիմաց 385 դոլարով:
Ուկրաինան մինչ այս տարվա վերրջ կմարի ռուսական գազի դիմաց կուտակված 3.1 միլիարդ դոլար պարտքը, իսկ վերջնական որոշումը կկայացվի ստոկհոլմյան արբիտրաժային դատարանի որոշումից հետո: Այս մասին հայտարարել է Էներգետիկայի հարցերով հանձակատարի տեղակալ Գյունտեր Էտտինգերը: Նրա կարծիքով, Ուկրաինան կկարողանա վճարել գազային պարտքերը Միջազգային արժությաին հիմնադրամի և ԵՄ-ի տրամադրված օգնության հաշվին:
Ինչպես հաղորդել է ՏԱՍՍ-ը, Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը և ԳԵրմանիայի կանցլեր Անգելա Մերկելը հեռախոսազրույցների ընթացքում, որոնք նրանք հոկտեմբերի 30-ի երեկոյան անցկացրել են Ռուսաստանի և Ուկրաինայի նախագահների հետ, գոհունակություն են հայտնել Ուկրաինային ռուսական գազի մատակարարման հարցի շուրջ ձեռք բերված համաձայնությունների կապակցությամբ:
Ինչպես հավաստիացրել են Փարիզը և Բեռլինը, Եվրամիությունը արևմտյան մյուս գործընկերների հետ միասին բոլոր ջանքերը կգործադրեն՝ «հեշտացնելու ձեռք բերված համաձայնության կատարումը»:
Հետևեք մեզ նաև Telegram-ում