Հայաստանն ու Ադրբեջանն աշխատում են ջրային ռեսուրսների համատեղ կառավարման ուղղությամբ․ ԱՄՆ դեսպան
12/11/2024 13:51
Նմանատիպ
ԱՄՆ-ի աջակցությամբ՝ Ադրբեջանի և Հայաստանի հիդրոլոգներն ու ինժեներներները համատեղ աշխատում են տարածաշրջանի անդրսահմանային գետերի ջրային ռեսուրսների ինտեգրված կառավարման սխեմայի վրա: Այս մասին Բաքվում ընթացող COP29 համաժողովի ժամանակ հայտարարել է Ադրբեջանում ԱՄՆ դեսպան Մարկ Լիբբին։
Ըստ նրա՝ Ադրբեջանն ունի արևային և քամու էներգիայի զգալի ներուժ և COP29-ում ցույց է տալիս ածխաջրածնային հատվածում կայուն զարգացման և արտանետումների կրճատման հարցում իր առաջատարությունը։
Հետևեք մեզ նաև Telegram-ում