Ադրբեջանը և Վրաստանը միջսահամանային համագործակցության ծրագրեր կիրականացնեն

Թբիլիսիում կանացկացվի վրաց-ադրբեջանական խորհրդի նիստ, որտեղ առաջնային քննարկման թեմաներից մեկը կլինի Վրաստանի և Ադրբեջանի սահմանային շրջանների համագործակցության խորացմանն ու ամրապնդմանն ուղղված հարցերը:

Կենտորնական և տեղական իշխանական մարմինները կքննարկեն և կհաստատեն Սահմանային շրջանների համագործակցության միասնական գործողությունների պլանը (JOP):

Նիստի մասնակիցները կքննարկեն նաև ծրագրի հասարակական քննարկումների արդյունքները, իսկ այնուհետև կընդունեն փաստաթուղթը: Ծրագրի ընդհանուր բյուջեն կկազմի 1,35 միլիոն եվրո: Ծրագրի մեջ ներառված են ադրբեջանական Գյանջա-Ղազախի, Շեքի-Զաքաթալայի և վրացական Քվեմո-Քարթլիի ու Կախեթիի շրջանները:

JOP-ի համանախագահներն են հանդիսանում Ադրբեջանի էկոնոմիկայի և արդյունաբերության միջազգային կապերի վարչության պետ Ռուսլան Ռուստամլին և Վրաստանի տարածաշրջանային զարգացման նախարարության փոխնախարար Թենգիզ Շերգելաշվիլին:

Հետևեք մեզ նաև Telegram-ում