Քաղաքացին ԱԺ շենքի առջև սպառնացել է ինքնահրկիզվել ու պտուտակահանը մտցնել կոկորդը

Քաղաքացին ԱԺ շենքի առջև սպառնացել է ինքնահրկիզվել ու պտուտակահանը մտցնել կոկորդը

ArmLur.am-ի տեղեկություններով՝ նոյեմբերի 12-ին՝ ժամը 13:00-ին, Ազգային ժողովի շենքին է մոտեցել մի քաղաքացի, ով իր բանավոր հայտարարությամբ հայտնել է, որ Գավառում ունի հողային տարածքի սեփականության հետ կապված խնդիրներ:

Քաղաքացին ասել է՝ քանի որ խնդիրները չեն լուծվում, նա իր մոտ եղած շշով լի բենզինը կլցնի իր վրա, կհրկիզի իրեն և իր մոտ եղած պտուտակահանը կմտցնի կոկորդը։

ArmLur.am-ին հայտնի է դարձել, որ իրավապահները պարզել են՝ քաղաքացին 1947 թվականին ծնված Վ. Մ․-ն է, որը Գավառ քաղաքի բնակիչ է։

Հետևեք մեզ նաև Telegram-ում