Իսրայելն ամեն պահի կարող է հարձակվել Թուրքիայի վրա․ Թուրքիայի ՊՆ

Իսրայելն ամեն պահի կարող է հարձակվել Թուրքիայի վրա․ Թուրքիայի ՊՆ

Թուրքիայի պաշտպանության նախարար Յաշար Գյուլերը մի շարք կարևոր հայտարարություններ է արել։ Այս մասին գրում է Ermenihaber.am-ը։

Մասնավորապես, նախարարը թուրքական «Tv100»-ի եթերում, անդրադառնալով Անկարայում գործող օդատիեզերական TUSAŞ ընկերության վրա իրականացված զինված հարձակմանը, ասել է, որ այդ քայլով միանշանակ թիրախավորվել է Թուրքիայի ռազմարդյունաբերությունը։

Բացի այդ, Գյուլերը պատասխանելով «Իսրայելը կարո՞ղ է հարձակվել Թուրքիայի վրա» հարցին, ասել է․

«Եթե մեր հարգարժան նախագահն այդպիսի վտանգ չտեսներ, արդյո՞ք կկարողանար ասել այդպիսի բան։ Իհարկե, կարող է հարձակվել։ Այդպիսի ագրեսիվ պետությունն ամեն ինչ, այդ թվում՝ ահաբեկչական կազմակերպություններին ևս մեր դեմ կարող է օգտագործել»։

Այս համատեքստում թուրք նախարարը նաև հիշեցրել է նախկինում եղած համաշխարհային պատերազմների մեկնարկի պատճառներն ու հավելել․

«Դրանք սկսել են շատ փոքր պատճառներից։ Դա նշանակում է, որ շատ մեծ բան հարկավոր չէ։ Երրորդ համաշխարհային պատերազմն ամեն պահի կարող է սկսել»։

Հետևեք մեզ նաև Telegram-ում