Մեծ Բրիտանիան կարող է զորք ուղարկել Ուկրաինա․ GB News

Մեծ Բրիտանիան կարող է զորք ուղարկել Ուկրաինա․ GB News

Մեծ Բրիտանիան կարող է զորք ուղարկել Ուկրաինա, եթե ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը կրճատի Կիևի ֆինանսավորումը: Այս մասին հայտարարել է Միացյալ Թագավորության նախկին վարչապետ Բորիս Ջոնսոնը GB News հեռուստաալիքին տված հարցազրույցում:

«Ինչու ենք մենք աջակցում ուկրաինացիներին։ Քանի որ հակառակ դեպքում մեր հավաքական անվտանգությունը լրջորեն կխաթարվի Եվրոպայի ամենատարբեր հատվածներին սպառնացող Ռուսաստանի կողմից։ Եվ այդ ժամանակ մենք ստիպված կլինենք վճարել, որպեսզի Բրիտանական զորքեր ուղարկենք պաշտպանելու Ուկրաինա, դրանով պաշտպանելով ինքներս մեզ»,-մեջբերում Է հեռուստաալիքը Նրա խոսքը։

Ջոնսոնը հավելել է, որ Կիևին աջակցությունը «լավ ներդրում է», քանի որ հակառակ դեպքում Եվրոպան ստիպված կլինի ավելի մեծ սպառնալիքի առջև կանգնել, այդ թվում Վրաստանի և Բալթյան երկրների առումով: Նրա խոսքով՝ Ուկրաինայի պարտության հետևանքները կզգացվեն նաև Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում