Tesla-ն ԱՄՆ-ում վաճառված մեքենաները ետ է կանչում․ Reuters
Նմանատիպ
Ընկերությունը հայտարարել է, որ ետ է կանչում 2431 Էլեկտրական Cybertrack պիկապ՝ շարժչի հզորության հետ կապված խնդիրների պատճառով, որը կարող է մեծացնել վթարների վտանգը: Սա այս տարվա մեջ արդեն 6-րդ նմանատիպ քայլն է ընկերության կեղմից։
Անցյալ ամիս էլեկտրական մեքենաների արտադրողը հայտարարել էր, որ ետ կկանչի ավելի քան 27,000 Cybertruck Միացյալ Նահանգներում՝ մեքենաների ետևի տեսախցիկների անսարքության պատճառով, ինչը վթարների ռիսկը կարող էր մեծացնել։
2023 թվականին՝ երկու տարի ընմիջումից հետո, մարտկոցների արտադրության և մատակարարման խնդիրների պատճառով Tesla-ն սկսեց մատակարարել իր ֆուտուրիստական Cybertruck-ը: Ընկերությունը չի բացահայտում այս մոդելի արտադրության կամ մատակարարման հստակ ծավալները:
Բեռնատարը, որը թողարկվել է Blade Runner ֆիլմից ոգեշնչված և ընկերության հնացած շարքը թարմացնելու համար էլեկտրական մեքենաների պահանջարկի աճի դանդաղեցման ֆոնին, ներդրողների ուշադրության կենտրոնում է։
Հետևեք մեզ նաև Telegram-ում