Նախընտրական քարոզչության սեզոնը կարելի է համարել բացված․ «Հրապարակ»
16/11/2024 09:08
Նմանատիպ
«Հրապարակ» օրաթերթը գրում է․ Փիառի, նախընտրական քարոզչության «սեզոնը» կարելի է համարել բացված: Նախօրեին ընդդիմադիր հռետորաբանության մեջ մտած Նիկոլ Փաշինյանը խորհրդարանական ընդդիմությանն էր «պատերով տալիս», ապա կառավարության նիստում` իրավապահներին, որոնք գործ չեն անում եւ «արյան ծարավ» զանգվածին չեն բավարարում մեղադրական դատավճիռներով:
Իսկ երեկ նախագահականում Հայաստանի Հանրապետության պետական մրցանակն էր հանձնում Infosys Limited ընկերության հիմնադիր Նարայանա Մուրթիին` տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում համաշխարհային ներդրման համար:
Մանրամասները՝ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում:
Հետևեք մեզ նաև Telegram-ում