Հայաստանում հաշվառված ավտոմեքենաների թիվը մոտենում է 1 մլն-ի

Հայաստանում հաշվառված ավտոմեքենաների թիվը մոտենում է 1 մլն-ի

Հայաստանում հաշվառված ավտոմեքենաների թիվը մոտենում է արդեն 1 մլն, ընդ որում՝ այս աճին նպաստել է նաեւ Արցախի բռնի տեղահանության ժամանակ տեղափոխված տրանսպորտային միջոցների թիվը։

«Փաստինֆո»-ի գրավոր հարցմանն ի պատասխան ՀՀ ՆԳՆ-ից տրամադրել են վիճակագրական տվյալներ՝ վերջին տարիների հաշվառված մեքենաների վերաբերյալ։

Ըստ այդմ՝ 2021թ․ դեկտեմբերի 31-ի դրությամբ ՀՀ տարածքում գրանցված է եղել 832.323 տրանսպորտային միջոց, որոնց թիվը մեկ տարվա ընթացքում ավելացել է մոտ 12 հազարով եւ 2022թ․ դեկտեմբերի 31-ի դրությամբ կազմել 844 068։ 2023 թ.-ին՝ Արցախի բռնի տեղահանումից հետո, մի քանի անգամ գերազանցել է նախորդ տարիների աճի տեմպը եւ դեկտեմբերի 31-ի դրությամբ՝ հաշվառված տրանսպորտային միջոցների թիվը հասել է 889 595-ի, իսկ 2024թ․ սեպտեմբերի 9-ի դրությամբ ավտոմեքենաների թիվն արդեն իսկ ավելացել է ավելի քան 21 հազարով՝ հասնելով 911 264։

Հետևեք մեզ նաև Telegram-ում