Ղազախստանում հանքավայրերը կհանվեն աճուրդի․ ՏԱՍՍ
Նմանատիպ
Ղազախստանում ոսկու, արծաթի և այլ մետաղների 26 հանքավայր աճուրդի կհանվի։ Այս մասին հայտնել է Ղազախստանի արդյունաբերության և շինարարության նախարարությունը: Ըստ հաղորդագրության՝ աճուրդը կկայանա 2025 թվականի հունվարի 29-ին։
«Ղազախստանի Հանրապետության արդյունաբերության և շինարարության նախարարությունը հայտարարում է 26 հանքավայրի էլեկտրոնային աճուրդի անցկացման մասին, որոնք պարունակում են պինդ օգտակար հանածոների արդյունաբերական կատեգորիաների՝ ոսկու, արծաթի, կապարի, ցինկի և այլ պաշարներ: Աճուրդի մասնակցության դիմումները կընդունվեն 2024 թվականի նոյեմբերի 15-ից մինչև 2025 թվականի հունվարի 15-ը՝ ընդերքօգտագործողների միասնական հարթակի միջոցով»,- ասվում է նախարարության հաղորդագրության մեջ։
Գերատեսչությունում նշել են, որ աճուրդը տեղի կունենա 2025 թվականի հունվարի 29-ին Պետական գույքի ռեգիստրի ինտերնետային e-qazyna.kz պորտալում։
Հաղորդագրության մեջ նշվել է նաև աճուրդի մասնակցության վճարի չափը; Այն կկազմի ամսական 100 հաշվարկային ցուցանիշ, իսկ երաշխիքային վճարի չափը հավասար կլինի ստորագրման բոնուսի մեկնարկային չափի հնգապատիկին։
Հետևեք մեզ նաև Telegram-ում