Ռուսաստանը տուգանել է Google-ին 3,8 մլն ռուբլով

Ռուսաստանը տուգանել է Google-ին 3,8 մլն ռուբլով

Մոսկվայի Տագանսկի դատարանը Google-ին տուգանել է 3,8 մլն ռուբլով, քանի որ ընկերությունը հրաժարվել է արգելված տեղեկատվությունը հեռացնել: Այս մասին ՏԱՍՍ-ին հայտնել են դատարանի մամուլի ծառայությունից։

«Մոսկվայի Տագանսկի շրջանային դատարանի որոշմամբ «Google LLS»-ը մեղավոր է ճանաչվել վարչական իրավախախտում կատարելու հարցում Ռուսաստանի Դաշնության Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 13.4-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված, այն է՝ տեղեկատվության հասանելիության սահմանափակման կարգի խախտում, որի հասանելիությունը ենթակա է սահմանափակման՝ տեղեկատվության մասին Ռուսաստանի Դաշնության օրենսդրությանը համապատասխան»,- այս մասին հայտնել են դատարանի մամուլի ծառայությունից։

Այս դատարանը մեկ անգամ չէ, որ տուգանել է Google-ին վարչական իրավախախտումների համար։ Արձանագրությունների կազմման պատճառը YouTube-ում հոլովակներ են եղել ռուսական բանակի վարկաբեկմամբ ու ոչ ավանդական սեռական հարաբերությունների քարոզչությամբ։

Ըստ տեղեկությունների՝ Google-ի պարտքը Ռուսաստանին վարչական իրավախախտումների գծով վերածվել է երկու ունդեցիլիոն ռուբլու (36 զրոով) և ամեն օր ավելանում է տուգանքների վճարման ուշացման պատճառով:

Հետևեք մեզ նաև Telegram-ում