Ովքե՞ր կօգտվեն տրանսպորտի սակագների արտոնություններից․ նախագիծ
Նմանատիպ
Այսօր՝ նոյեմբերի 19-ն, Երևանի ավագանու նիստում ներկայացվել է նախագիծ, որում ներկայացված են այն խնբերը, որոնք կօգտվեն քաղաքային տրանսպորտի սակագների արտոնություններից։
Նախագծում ընգրկված խմբերն են․
Մինչև 7 տարեկան երեխանների համար՝ անվճար,
դպրոցականների համար՝ (8-17 տարեկան) 20 տոկոս զեղչ,
ծնողազուրկ դպրոցականների համար՝ անվճար,
թոշակառուներ համար՝ 30 տոկոս զեղչ,
ուսանողների համար, որոնք ուսանում են Երևան քաղաքում, անկախ նրանց հաշվառման վայրից՝ 15 տոկոս զեղչ,
ծնողազուրկ ուսանողների համար՝ անվճար,
հաշմանդամություն ունեցող անձանց համար, 1-ին կամ 2-րդ խմբի, կամ նոր դասակարգմամբ՝ խորը կամ ծանր կլինի անվճար,
պետական խնամքի տակ գտնվող, մանկատներում կամ ծերանոցներում ապրող անձանց համար՝ անվճար,
նպաստառուների համար, որոնք համապատասխան կարգավիճակ ունեն և որոշակի աջակցություն են ստանում պետությունից՝ 20 տոկոս,
նախկին ԽՍՀՄ հերոսների, Սոցիալիստական աշխատանքի հերսների, Հայաստանի ազգային հերոսների, Մարտական խաչի առաջին և երկրորդ աստիճանի և Փառքի երեք աստիճանի շքանշաններով պարգևատրված անձանց համար՝ անվճար
բազմազավակ ընտանիքների ծնողների համար՝ անվճար:
Հետևեք մեզ նաև Telegram-ում