Սուրճի համաշխարհային արտահանումն աճել է գրեթե 12%-ով․ Interfax
Նմանատիպ
Սուրճի համաշխարհային արտահանումը 2023-24 թվականների շուկայավարման սեզոնում՝ հոկտեմբերից սեպտեմբեր, աճել է 11,7%-ով և կազմել 137,27 միլիոն պարկ, յուրաքանչյուրը՝ 60 կգ: Այս մասին հայտնում է «Ագրոէքսպորտ» կենտրոնը՝ վկայակոչելով սուրճի միջազգային կազմակերպության (ICO) զեկույցը:
Չխարկված՝ կանաչ սուրճի առաքումն աճել է 11,8%-ով մինչեւ 123,75 մլն պարկ։
Սուրճի խոշորագույն արտահանողի դիրքը պահպանում է Հարավային Ամերիկան, որը 2023-24թթ մատակարարումներն ավելացրել է 30,7 տոկոսով մինչև 66,13 միլիոն պարկ։ Բրազիլիայում սուրճի առաքման ռեկորդային ցուցանիշը գրանցվել է 49,03 մլն պարկ։
Ասիայից եւ Օվկիանիայից սուրճի վաճառքն նշված շրջանում նվազել է 6,7 տոկոսով հասել մինչեւ 40,62 մլն պարկի, մինչդեռ Աֆրիկան մատակարարումներն ավելացրել է 17,3 տոկոսով, մինչեւ 16,02 մլն պարկ:
Հետևեք մեզ նաև Telegram-ում