Բեռլինը վախենում է, որ Թրամփը կստիպի Գերմանիային գազ գնել ԱՄՆ-ից
Նմանատիպ
Լեհաստանի նախագահ Անջեյ Դուդան հայտարարել է, որ Գերմանիայի իշխանությունները վախենում են, որ ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը կարող է ստիպել Գերմանիային գազ գնել ԱՄՆ-ից։ Այս մասին գրում է ՏԱՍՍ-ը։
Ինչպես փոխանցում է Bloomberg գործակալությունը՝ Դուդայի խոսքով Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը մտահոգված է, որ Թրամփը պաշտոնը ստանձնելուց հետո կարող է դրդել ոչ շահավետ գործարքներ կնքել Վաշինգտոնի հետ:
«Ամենից շատ գերմանացիները վախենում են, որ Դոնալդ Թրամփը կստիպի նրանց գազ գնել Ամերիկայում»,-պարզաբանել է Դուդան:
Շոլցը մեկնաբանել է այս հայտարարությունը և ասել, որ Գերմանիան «իրեն ազատել է» ռուսական գազից և չի պատրաստվում հրաժարվել այդ մտքից:
Գերմանիան 2022 թվականից հետո կրճատել է Ռուսաստանից էներգառեսուրսների ներկրումը։ 2022 թվականի ընթացքում Բեռլինը դադարեցրել է ռուսական ածուխի և նավթի գնումը, ինչպես նաև նվազեցրել է գնվող գազի մասնաբաժինը։
Բացի այս, դիվերսիայից հետո «Հյուսիսային հոսք» գազատարներով գազը չի կարող հոսել։ Այս ամենը հանգեցրել է էներգետիկ ճգնաժամի սպառնալիքի և Գերմանական տնտեսության երկարատև անկման։
Հետևեք մեզ նաև Telegram-ում