Starbucks-ը Չինաստանում զիջել է դիրքերը
Նմանատիպ
Starbucks-ն ուսումնասիրում է Չինաստանում իր գործունեությունը զարգացնելու տարբերակները, ներառյալ՝ բիզնեսում բաժնեմասը վաճառելու հնարավորությունը, գնահատում է պոտենցիալ ներդրողների հետաքրքրությունը, հատկապես ներքին մասնավոր բաժնետիրական ընկերություններինը։ Այս մասին հաղորդում է Bloomberg-ը։
«Starbucks-ն աշխատում է աճի լավագույն ուղին գտնելու ուղղությամբ, ընդորում՝ ռազմավարական գործընկերության ուսումնասիրությունը։ Մենք լիովին հավատարիմ ենք մեր բիզնեսին և գործընկերներին, ինչպես նաև Չինաստանում աճին»-ասել են ընկերությունից՝ առանց մանրամասնելու:
Չինաստանում՝ երկրորդ ամենամեծ շուկայում, Starbucks-ը բախվել է ցածր սպառողականության և տեղական սուրճի ցանցերի կողմից, ինչպիսին է Luckin Coffee-ն, կատաղի մրցակցության։
Անցյալ տարի չինական շուկայում Luckin-ն առաջին անգամ վաճառքի տարեկան ծավալով զբաղեցրել էր առաջին տեղը՝ առաջ անցնելով իր ամերիկյան մրցակցից։
Չինաստանում գրեթե 7600 սուրճի խանութ ունեցող Starbucks-ը հայտնում է, որ երկրում վաճառքների անկում է գրանցել անընդմեջ երեք եռամսյակների ընթացքում, իսկ վերջին եռամսյակում անկումը կազմել է 14%:
Հետևեք մեզ նաև Telegram-ում