Apple-ը Siri-ի մասշտաբային թարմացում է նախապատրաստում․ Bloomberg
Նմանատիպ
Apple-ն արհեստական ինտելեկտի տեխնոլոգիաների հիման վրա նախաձեռնում է Siri ձայնային օգնականի լայնածավալ թարմացում։
Ընկերությունը մտադիր է վերապատրաստել Siri-ին՝ հիմնվելով լեզվի մեծ մոդելների (LLM) վրա։ Այդպիսով կբարելավվի Siri-ի հետ երկխոսությունն ու բարդ հարցումներին ավելի արագ արձագանք ստանալու ունակությունը։ Այս ամենով Apple-ը նպատակ ունի դիրքերն ամրապնդել ԱԻ ծառայությունների շուկայում:
Bloomberg գործակալության փոխանցմամբ՝ թեև անցյալ ամիս Apple-ը ներկայացրել է ԱԻ իր մշակումը՝ Apple Intelligence-ը, բայց ֆունկցիոնալությամբ այն դեռ թույլ է, քան այդ ոլորտում մրցակիցների մոտ:
Bloomberg-ը գրում է, որ թարմացված ձայնային օգնականը ստացել է LLM Siri աշխատանքային անվանումը։ Կորպորացիան այն փորձարկում է որպես առանձին հավելված iPhone-ի, iPad-ի և Mac-ի համար։ Արդյունքում՝ ծառայությունը պետք է «ամբողջությամբ փոխարինի» Apple-ի այժմ գոյություն ունեցող ձայնային օգնականին։
Ընկերությունը նախատեսում է առաջիկա թարմացման մասին հայտարարել iOS 19 և macOS 16 օպերացիոն համակարգերի նոր տարբերակների ներկայացման շրջանակներում 2025 թվականին:
Գործակալությունը մանրամասնում է, որ նոր ձայնային օգնականի պաշտոնական թողարկումը նախատեսվում է 2026 թվականի գարնանը:
Այսպիսով, նոր գործառույթը չի ներկայացվի կորպորացիայի հաջորդ տարի լույս տեսնող գաջեթների սերնդում: Նորացված ծառայությունն աշխատելու է Apple-ի մշակած ԱԻ մոդելների հիման վրա, Իսկ դրա գործելաոճը ավելի նման կլինի OpenAI-ի ChatGPT-իի և Google-ի Gemini-ի ծառայություններին:
Հետևեք մեզ նաև Telegram-ում