Հույս ունեմ, որ մանդատը վայր դնելու խնդրանքս Աղազարյանը չի մերժի․ Փաշինյան
22/11/2024 22:59
Նմանատիպ
Ինչպես Արգիշտի Քյարամյանին եմ դիմել խնդրանքով, նույն կերպ և նույն պատճառաբանությամբ և խնդրանքով դիմել եմ Նարեկ Զեյնալյանին և Հովիկ Աղազարյանին։ Այս մասին Հանրային Հեռուստաընկերությանը տված հարցազրույցում ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Լրագրողի դիտարկմանը, որ Հովիկ Աղազարյանը փաստորեն մերժում է խնդրանքը, Փաշինյանն ասաց․
«Հույս ունեմ, որ իմ խնդրանքը անարձագանք չի մնա, այստեղ խնդիրը անձնավորված չի, խնդիրը համակարգային է, և մենք պետք է մեր ընկալումները, վերաբերմունքներն ու մոտեցումները պետական ինստիտուտների նկատմամբ վերանայենք և դա վերաբերվում է բոլորիս»։
Հետևեք մեզ նաև Telegram-ում