Այսուհետև Wildberries-ից կարելի կլինի գնումներ կատարել ապառիկ տարբերակով

Այսուհետև Wildberries-ից կարելի կլինի գնումներ կատարել ապառիկ տարբերակով

Wildberries & Rus միավորված ընկերությունը գործարկել է բջջային հավելվածից ապրանքների գնման դեպքում սպառողական վարկավորում։ Այն հասանելի է դարձել marketplace-ի բոլոր գնորդների համար։ Այս մասին gazeta.ru-ի փոխանցմամբ հայտնում են ընկերության մամուլի ծառայությունից։

Վարկավորման այս տարբերակը նախկինում փորձարկվել էր միայն կայքի միջոցով պատվերներ անելիս, իսկ այժմ հասանելի է դարձել marketplace-ի բոլոր գնորդներին: Նոր գործառույթն օգտագործելու համար անհրաժեշտ է պարզապես թարմացնել բջջային հավելվածը։

Բանկի հետ վարկային պայմանագիրը կսկսի գործել միայն պատվերների թողարկման կետից կամ առաքչից գնումը վերցնելուց հետո: Տոկոսները նույնպես կհաշվարկվեն միայն այդ պահից սկսած:

Wildberries & Russ-ում կարծում են, որ նոր ծառայությունը թույլ կտա գնորդներին ավելի լավ կառավարել բյուջեն, իսկ վաճառողներին՝ ավելացնել վաճառքները։

Հետևեք մեզ նաև Telegram-ում