Մանդատս դնելու որոշում չեմ կայացնի առանց ընկերոջս հետ խորհրդակցելու, սպասում եմ Մոսկվայից գա

Մանդատս դնելու որոշում չեմ կայացնի առանց ընկերոջս հետ խորհրդակցելու, սպասում եմ Մոսկվայից գա

Երեկ՝ ժամը 2․45-ին, Մոսկվայից մանկության, ուսանողական ընկերս զանգեց ու ասեց, որ շատ կնեղանա ինձանից, եթե արձագանքեմ վարչապետի խնդրանքին առանց իրեն տեսնելու։ Հիմա սպասում եմ իր գալուն։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանը։

«Թիմից ճնշումներ կան, իմ որոշ ընկերներ ինձ ընկերական ճնշում են։ Մեկն ասում մանդատը դիր, մյուսն ասում է մի դիր։ Բայց ես չեմ կարող իմ մանկության ընկերոջ խնդրանքն արհամարել, նա առաջին մարդն է, ում համարել եմ, որ ինձնից լավ տղա է։ Ես ոչ ոքի ինձնից լավը չեմ համարել, բայց իրեն համարում եմ, որ ինձնից լավ տղա է, լավ մարդ է, լավ հայր է ու ինձնից լավ ամուսին է։ Ես առանց իր հետ խորհրդակցելու մանդատս վայր դնելու որոշում չեմ կայացնի, նա ինձ համար բացարձակ հեղինակություն է»,-նշեց նա։

Հետևեք մեզ նաև Telegram-ում