Իրանը կոչ է անում համաշխարհային կոալիցիա ստեղծել Իսրայելի ու ԱՄՆ-ի դեմ
Նմանատիպ
Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաքչին կոչ է արել համաշխարհային կոալիցիա ստեղծել Իսրայելի իշխանություններին դատելու և պատժելու, ինչպես նաև Թել Ավիվի հովանավորներին, մասնավորապես ԱՄՆ-ին պատասխանատվության ենթարկելու համար, որոնք իսրայելական ռեժիմին զենք և ֆինանսական միջոցներ են մատակարարում: Ինչպես փոխանցում է Իրանի ԱԳՆ-ն, այդ մասին նախարարը հայտարարել Է ՄԱԿ-ի կանոնադրության պաշտպանությանն ուղղված խմբի ԱԳ նախարարների արտահերթ նիստում ունեցած ելույթի ժամանակ:
Արաքչին պարզաբանել է, որ Ցեղասպանության դադարեցումը Գազայում և Լիբանանի դեմ իսրայելական ռեժիմի ագրեսիան պահանջում է համաշխարհային կոալիցիայի ստեղծում՝ պատասխանատվության ենթարկելու, դատելու և պատժելու այդ ռեժիմի առաջնորդներին, ինչպես նաև պատասխանատվության ենթարկելու Իսրայելի հովանավորներին, մասնավորապես՝ ԱՄՆ-ին, սպառազինություն ու ֆինանսներ տրամադրելու և քաղաքական աջակցություն ցուցաբերելու համար:
Արաքչին կոչ է արել միջազգային հանրությանը թույլ չտալ, որպեսզի Իսրայելի կողմից օրենքների խախտումը և ագրեսիայի կիրառումը դառնա օրինաչափություն: Նա նշել է, որ Նեթանյահուին կալանավորելու միջազգային քրեական դատարանի օրդերն անհրաժեշտ, բայց ուշացած քայլ է արդարության իրականացման և իսրայելցի հանցագործներին պատժելու ճանապարհին, ինչպես նաև ընդգծել է, որ Իսրայելի ռեժիմն ու նրա հովանավորները օգտագործում են «հակասեմականություն» հասկացությունը, որպեսզի լռեցնեն իրենց հասցեին ուղղված ցանկացած քննադատություն:
Հետևեք մեզ նաև Telegram-ում