ԱՄՆ-ն Ուկրաինային թույլատրել է հեռահար հրթիռներով հարվածել ՌԴ տարածքներին․ Պենտագոն
27/11/2024 12:12
Նմանատիպ
ԱՄՆ պաշտպանության նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Պատրիկ Ռայդերը երեքշաբթի օրը հաստատել է ամերիկյան իշխանությունների կողմից Ուկրաինային տրված թույլտվությունը՝ ATACMS հեռահար հրթիռներներով Ռուսաստանի խորքերը հարվածելու հետ կապված:
«Տեղի է ունեցել քաղաքականության փոփոխություն ու այսուհետ Ուկրաինան կարող է ATACMS հեռահար հրթիռներով հարվածել Ռուսաստանի տարածքներին»,- ասել է նա, լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ:
Ռայդերը հստակեցրել է, որ ներկայումս ամերիկյան հեռահար հրթիռներով հարձակումները կենտրոնացած են Կուրսկի շրջանի վրա ։
Հետևեք մեզ նաև Telegram-ում