ԱՄՆ-ն Ուկրաինային հակահետևակային ականներ է մատակարարում
Նմանատիպ
ԱՄՆ-ի կողմից Ուկրաինային հակահետևակային ականների մատակարարումը Վաշինգտոնի արմատական հեռացումն է այդ հարցում նրա երեսնամյա քաղաքականությունից: Այս մասին ասվում է Օտտավայի կոնվենցիայի քարտուղարության հայտարարության մեջ:
«Կոնվենցիայի ուժի մեջ մտնելուց ի վեր անցած 25 տարիների ընթացքում մարդասիրական զինաթափման ոլորտում այս պատմական պայմանագիրը երբեք չի բախվել նման լուրջ մարտահրավերի: Կոնվենցիայի մասնակից չհանդիսացող ԱՄՆ-ի հայտարարությունը, որով Ուկրաինային է փոխանցում ոչ մշտական հակահետևակային ցամաքային ականներ, ներկայացնում է վերջին երեսուն տարվա ընթացքում ԱՄՆ-ի դե ֆակտո վարած հակահետևակային ցամաքային ականների դեմ քաղաքականությունից արմատական հեռացում»,- ասված է փաստաթղթում:
Ավելի վաղ Պենտագոնի ղեկավար Լլոյդ Օսթինը հաստատել էր, որ ԱՄՆ-ն սկսել է Ուկրաինային հակահետևակային ականներ տրամադրել՝ հայտարարելով, որ այդ քայլը ձեռնարկվել է Ի պատասխան ռուսական զորքերի փոխված մարտավարության, որոնք ավելի ու ավելի հաճախ են հարձակումները սկսում՝ օգտագործելով հետիոտնային ստորաբաժանումները: Ուկրաինան 2005 թվականին վավերացրել է Օտտավայի կոնվենցիան, որն արգելում է հակահետևակային ականների օգտագործումը, կուտակումը և արտադրությունը: Ռուսաստանը և ԱՄՆ-ը կոնվենցիայի մասնակից չեն:
Հետևեք մեզ նաև Telegram-ում