Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում տեղի ունեցավ ազգային բարերար տիար Ջերարդ Թրբանճյանի թաղման կարգը

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում տեղի ունեցավ ազգային բարերար տիար Ջերարդ Թրբանճյանի թաղման կարգը

Նոյեմբերի 27-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Սրբոց Հրեշտակապետաց եկեղեցում, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի նախագահությամբ, կատարվեց Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի և ազգային բարերար տիար Ջերարդ Թրբանճյանի թաղման կարգը։

Արարողությանը ներկա էին հանգուցյալի ընտանիքի անդամները, հարազատները, մտերիմները, ինչպես նաև ՀԲԸՄ Կենտրոնական վարչության անդամներ ու Մայր Աթոռի միաբաններ։

Վերջում Ամենայն Հայոց Կաթողիկոսը, իր ցավակցությունը բերելով ներկաներին, անդրադարձավ հայրենանվեր, եկեղեցասեր հայորդու` լուսահոգի տիար Ջերարդ Թրբանճյանի վաստակին և նրա ազգաշահ իրագործումներին։

Հետևեք մեզ նաև Telegram-ում