Հայաստանը եղել է, կա և մնում է մեր դաշնակիցը․ ՀԱՊԿ գլխավոր քարտուղար
Նմանատիպ
Հայաստանը «պաուզայի» վրա է դրել ՀԱՊԿ-ի հետ աշխատանքները, ինչը ՀՀ քաղաքական ղեկավարության դիրքորոշումն է։ Այս մասին այսօր՝ նոյեմբերի 28-ին, Ղազախստանում ընթացող ՀԱՊԿ անդամ երկրների ղեկավարների հանդիպման ընթացքում հայտարարել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Իմանգալի Թասմագամբետովը։
«Ինչպես հայտնի է՝ Հայաստանը «պաուզայի» վրա է դրել ՀԱՊԿ-ի հետ աշխատանքները, ինչը բխում է ՀՀ քաղաքական ղեկավարության դիրքորոշումից։ Սակայն պետք է նշեմ, որ դա ինքնիշխան պետության որոշումն է, որի վրա չի կարող ազդեցություն ունենալ ոչ մի այլ երկիր կամ կազմակերպություն։ Հայաստանի դիրքորոշումը քննարկվել է ՀԱՊԿ անդամ երկրների ղեկավարների հանդիպման ժամանակ, բայց Հայաստանը եղել է, կա և մնում է մեր դաշնակիցը, և հուսով ենք, որ տեսանելի ապագայում մեր դաշնակիցը լիարժեք կվերադառնա ՀԱՊԿ»,-նշել է նա։
Հետևեք մեզ նաև Telegram-ում