Մենք թույլ չենք տա Կիևին միջուկային զենք ձեռք բերել․ Պուտին

Մենք թույլ չենք տա Կիևին միջուկային զենք ձեռք բերել․ Պուտին

Կիևի կողմից միջուկային զենքի ձեռքբերումը կհանդիսանա զանգվածային ոչնչացման միջոցների չտարածման ոլորտում ստանձնած բոլոր պարտավորությունների խախտում։ Այս մասին լրագրողներին հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը:

«Եթե պաշտոնապես ինչ-որ մեկը ինչ-որ բան փոխանցի Կիևին, ապա դա կնշանակի զանգվածային ոչնչացման միջոցների չտարածման ոլորտում ստանձնած բոլոր պարտավորությունների խախտում։ Դե, իսկ բուն Ուկրաինային մենք դա թույլ չենք տա։ Մենք կհետևենք այնտեղ կատարվող յուրաքանչյուր քայլին»,- ասել Է Պուտինը՝ պատասխանելով լրագրողի այն հարցին, թե ԱՄՆ-ում և Եվրոպայում պաշտոնյաներն առաջարկում են միջուկային զենքը վերադարձնել Կիևին։

Հետևեք մեզ նաև Telegram-ում