Բարեկամ Սիրիայում, մասնավորապես, Հալեպում տիրող իրավիճակը չափազանց մտահոգիչ է․ Իշխան Սաղաթելյան

Բարեկամ Սիրիայում, մասնավորապես, Հալեպում տիրող իրավիճակը չափազանց մտահոգիչ է․ Իշխան Սաղաթելյան

Բարեկամ Սիրիայի Արաբական Հանրապետությունում, մասնավորապես, հայահոծ Հալեպ քաղաքում տիրող իրավիճակը չափազանց մտահոգիչ է: Այս մասին գրել է ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ, ՀՀ ԱԺ Հայաստան-Սիրիա բարեկամական խմբի ղեկավար Իշխան Սաղաթելյանը։

«Երեկ և այսօր ստեղծված իրավիճակի մասին հեռախոսազրույց եմ ունեցել ՀՀ-ում Սիրիայի Արաբական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան տիկին Նորա Արիսյանի, Բերիո Հայոց թեմի առաջնորդարանի հանրային կապերի պատասխանատու Վրեժ Յագուպյանի, Սիրիայի Հանրապետության խորհրդարանի պատգամավոր Մարիա Գաբրելյանի հետ:

Իմ և ՀՅԴ Հայաստանի կառույցի անունից զորակցություն եմ հայտնել բարեկամ Սիրիայի ժողովրդին և սիրիահայությանը, ովքեր այս ծանր օրերին դիմագրավում են ահաբեկչական ուժերի և կենտրոնների կողմից հրահրված հերթական ագրեսիան՝ վստահություն հայտնելով, որ Սիրիայի Արաբական Հանրապետությունը կհաղթահարի այս մարտահրավերը»,-գրել է նա:

Հետևեք մեզ նաև Telegram-ում