Չինաստանի միջոցները բավարար չեն աշխարհի երկրորդ տնտեսությունը վերակենդանացնելու համար
Նմանատիպ
10-ամյա չինական պարտատոմսերի եկամտաբերությունն ընկել է, հասել 2002 թվականի ապրիլից մինչ օրս եղած ամենացածր մակարդակին: Այս մասին հայտնում է Financial Times պարբերականը։
Ներդրողները մտավախություն ունեն, որ տոկոսադրույքների հետագա իջեցում տեղի կունենա և Չինաստանի տնտեսությունը, որը փորձում է հաղթահարել անշարժ գույքի ոլորտում ճգնաժամը, կխրվի մշտական գնանկման մեջ: Նշում է պարբերականը։
Եվս մեկ մտահոգվելու առիթ է դարձել հանրապետական Դոնալդ Թրամփի ընտրությունը ԱՄՆ նախագահի պաշտոնում: Նա, ինչպես հայտնի է, իր քարոզարշավում խոստացել է ՉԺՀ-ից ապրանքների համար ավելի բարձր մաքսատուրքեր սահմանել։
Վերլուծաբաններն ու ներդրողները կարծում են, որ այս բոլոր գործոնները կխրախուսեն չինացի քաղաքական գործիչներին՝ դրամավարկային քաղաքականությունը մեղմելու համար:
Յուանը թուլացել է Թրամփի հայտարարությունից հետո, երբ նա ասել է, որ 100 տոկոս մաքսատուրք կսահմանի ԲՐԻԿՍ-ի այն երկրների համար, որոնք կաջակցեն «ԱՄՆ-ի հզոր դոլարը փոխարինելու» փորձերին:
Չինական արժույթի փոխարժեքը նվազել է 0,3 տոկոսով՝ մեկ դոլարի դիմաց հասնելով 7,27 յուանի:
Հոկտեմբերի սկզբին չինական ընկերությունների բաժնետոմսերն Էժանացել են ավելի քան 7%-ով։ Ներդրողների համար դա նշան է, որ Չինաստանի միջոցները բավարար չեն եղել աշխարհի երկրորդ տնտեսությունը վերակենդանացնելու համար: