Թուրքիայում Էրդողանին մեղադրում են Իսրայելի հետ համագործակցության մեջ
03/12/2024 15:59
Նմանատիպ
Թուրքիայում շարունակում են իշխանություններին մեղադրել Իսրայելի հետ համագործակցությունը շարունակելու մեջ։ Այս մասին գրում է Ermenihaber.am-ը։
Երկրի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը երբ օրերս ելույթ էր ունենում «TRT World» ֆորումում, մի քաղաքացի ընդհատել էր նրան՝ բողոքելով, որ «սիոնիստները շարունակում են իրենց գործունեությունը թուրքական ծովերում և նավահանգիստներում»։
Էրդողանը հրապարակավ այդ քաղաքացուն մեղադրել էր «իսրայելական լրտես, սադրիչ լինելու» մեջ՝ նրան ուղղելով հետևյալ խոսքերը․ «Ինչքան էլ փորձեք բորբոքել մեզ, լինելով սիոնիստների լեզուն, բերանն ու աչքերը, միևնույն է, արդյունքի չեք հասնելու»։
Միջադեպից հետո 9 քաղաքացի բերման է ենթարկվել։ Ստամբուլի գլխավոր դատախազությունը պահանջել է վերջիններիս կալանավորել։
Հետևեք մեզ նաև Telegram-ում