ԵՄ-ն ցանկանում է Starlink-ին մրցակից ընկերություն ստեղծել

ԵՄ-ն ցանկանում է Starlink-ին մրցակից ընկերություն ստեղծել

Airbus, Leonardo և Thales ընկերությունները մտադիր են համատեղ ձեռնարկություն ստեղծել, որը կկարողանա մրցել Իլոն Մասկին պատկանող Starlink-ի հետ։ Այս մասին հայտնում է Reuters-ը։

Ըստ տեղեկության՝ «Բրոմո նախագիծը», որն անվանակոչվել է Ինդոնեզիայում գործող հրաբխի պատվին, առաջարկում է ստեղծել առանձին, արբանյակների ստեղծման ոլորտում առաջատար եվրոպական ընկերություն, եվրոպական առաջատար մշակողի և հրթիռային համակարգերի արտադրողի՝ MBDA-ի օրինակով, որը կպատկանի Airbus, Leonardo и BAE Systems-ին։

Կողմերը բանակցություններում «քննարկում են նման ձեռնարկության ստեղծման պլանները»։ Դրանք դեռ վաղ փուլում են: Leonardo-ի ղեկավար Ռոբերտո Չինգոլանն ասել է, որ քննարկումները վերաբերել են տարբեր տեխնիկական ասպեկտների:

Starlink-ը նախագիծ է համընդհանուր արբանյակային համակարգի կապի մասին։ Այն մշակել է Մասկի հիմնադրած SpaceX ընկերությունը։

Starlink համակարգը նախատեսված է ամբողջ աշխարհում օգտատերերին ինտերնետի հասանելիություն ապահովելու համար՝ Երկրի ուղեծրում մինչև 500 կգ քաշով մեծ թվով փոքր ապարատների տեղակայման հաշվին:

Հետևեք մեզ նաև Telegram-ում