Ֆրանսիայի Ազգային ժողովն անվստահություն է հայտնել երկրի կառավարությանը

Ֆրանսիայի Ազգային ժողովն անվստահություն է հայտնել երկրի կառավարությանը

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը ընդդիմության անվստահության քվեի պատճառով Միշել Բարնյեի կառավարության հրաժարականի դեպքում մտադիր է 24 ժամում նոր վարչապետ նշանակել, որպեսզի «Թրամփի առաջ չհայտնվի առանց կառավարության»: Այս մասին գրում են ֆրանսիական լրատվամիջոցները։

«Էմանուել Մակրոնը, որն աշխատանքային այցով գտնվում էր Սաուդյան Արաբիայում, երեկ վերադարձել է Ֆրանսիա, որպեսզի կառավարությանն անվստահություն հայտնելու դեպքում 24 ժամվա ընթացքում նոր վարչապետ նշանակի։ Պետության ղեկավարը չի ցանկանում հանգստյան օրերին առանց կառավարության ներկայանալ Դոնալդ Թրամփին»,-գրում են են լրատվամիջոցները:

Նշենք, որ երեկ երեկոյան Ֆրանսիայի Ազգային ժողովն անվստահություն հայտնեց վարչապետ Միշել Բարնիեի կառավարությանը

Հետևեք մեզ նաև Telegram-ում