Բաքուն մերժել է ՀՀ-ԱՄՆ-Ադրբեջան եռակողմ հանդիպման առաջարկը
Նմանատիպ
Ադրբեջանը մերժել է Մալթայում ԵԱՀԿ արտգործնախարարների խորհրդի նիստի շրջանակներում Բայրամով-Միրզոյան հանդիպում կազմակերպելու՝ ԱՄՆ-ի միջնորդությունը։ Այս մասին գրում է APA գործակալությունը՝ հղում անելով դիբանագիտական իր աղբյուրներին։
Գործակալության տվյալներով՝ ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը հանդես է եկել ԵԱՀԿ արտգործնախարարների խորհրդի շրջանակներում Ադրբեջանի և Հայաստանի արտգործնախարարների հանդիպում անցկացնելու նախաձեռնությամբ, նաև՝ առաջարկել հանդիպման միջնորդությունը։
Սակայն ադրբեջանական կողմը կտրականապես մերժել է այդ առաջարկը։ Պատճառը եղել է այն, որ ըստ Ադրբեջանի՝ ԱՄՆ-ը ներկայումս չի մասնակցում Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության գործընթացին:
«Այս նախաձեռնությամբ Բլինքենը մտադիր է եղել ԱՄՆ-ին կրկին ներառել խաղաղության գործընթացի մեջ։ Ադրբեջանի մասնակցության մերժման պատճառն էլ եղել է այն, որ ընդհանուր առմամբ Բայդենի վարչակազմը անարդար և կանխակալ քաղաքականություն է վարում Ադրբեջանի նկատմամբ:
Այդ պատճառով Ադրբեջանը նպատակահարմար չի համարում ԱՄՆ-ի մասնակցությունը խաղաղության օրակարգին», – գործակալությանը հայտնել է ադրբեջանցի դիվանագետը։
Հետևեք մեզ նաև Telegram-ում