Կանադան արգելված զենքերը կուղարկի Ուկրաինա. National Post
07/12/2024 20:39
Նմանատիպ
Կանադայի դաշնային կառավարությունն ընդլայնում է երկրում արգելված զենքերի ցանկը և նախատեսում է դրանց մի մասն ուղարկել Ուկրաինա։ Այս մասին հայտնում է կանադական National Post պարբերականը:
Հրատարակության տվյալներով՝ Կանադայի հանրային անվտանգության նախարար Դոմինիկ Լեբլանը հայտարարել է, որ արգելված զենքերի ցանկում կհայտնվեն այսպես կոչված «գրոհային» հրաձգային սպառազինության ևս 324 եզակի մակնիշներ և մոդելներ, և այդ որոշումն ուժի մեջ է մտնում անմիջապես:
«Այս զենքերի բոլոր ներկա և ապագա տարբերակները կարգելվեն։ Կանադայի հանրային անվտանգության նախարարության տվյալներով՝ արգելքի տակ գտնվող հրազենի ընդհանուր թիվը կազմում է մոտ 14 500 միավոր»,-նշում է պարբերականը։
Լեբլանի խոսքով՝ մանրածախ առևտրականներից առգրավված զենքը կարող է ուղարկվել Ուկրաինա:
Հետևեք մեզ նաև Telegram-ում